Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետ Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբ «Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում է Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորությունները Էդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետ 

Շատ ավելին, քան սխալը.... «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ դեկտեմբերի 10-ն էր. ճիշտ 34 տարի առաջ այդ օրը տեղի ունեցավ ԼՂՀ անկախության հանրաքվեն: Այն ժամանակ ԼՂԻՄ տարածքում բնակվող ադրբեջանական փոքրամասնությունը Բաքվի ցուցումով հրաժարվեց մասնակցել հանրաքվեին, որին հետևում էին ԽՍՀՄ ԳԽ պատգամավորներ, հասարակական գործիչներ: Հանրաքվեն կայացավ, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի բնակչության ճնշող մեծամասնությունը քվեարկեց անկախության օգտին: Հանրաքվեն հռչակագրի հետ դարձավ ԼՂՀ անկախության հռչակման ու պետականության ստեղծման օրինական իրավաքաղաքական հենքը:

Իսկ մի քանի օր առաջ՝ դեկտեմբերի 2-ին, այսինքն՝ մեկ օր անց այն բանից հետո, երբ պաշտոնապես հայտարարվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման ավարտի մասին, Նիկոլ Փաշինյանը հրապարակեց, ինչպես ինքն էր նշել, «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող պետական գերատեսչություններում առկա մի շարք փաստաթղթեր, որոնք պատկերացում են տալիս մինչև 2020 թվականը տեղի ունեցած բանակցային գործընթացի բովանդակության մասին»:

Փաշինյանն, իհարկե, «ծաղկաքաղ» էր արել, «փաստաթղթի» անվան ներքո անգամ փորձել էր «իրացնել» իր խմբագրած թերթում հրապարակված մի բան, ինչը, բնականաբար, ծաղրական ակնարկների տեղիք տվեց: Նաև որոշակի առանցքային փաստաթղթեր (նույն Քի Վեսթի բանակցությունների վերաբերյալ) բացակայում էին: Բայց մի հարցում իրավացի է. հրապարակված բանակցային փաստաթղթերը թույլ են տալիս որոշակի պատկերացում կազմել:

Ամենատարբեր անկախ փորձագետների և մեկնաբանների կարծիքները համընկան այն առումով, թե ինչու Փաշինյանը հիմա հրապարակեց այդ թղթերը: Հիմնականն այն է, որ Փաշինյանն այդպիսով փորձում է «ձեռքերը լվանալ» կամ ընդհանրապես «պարզաջրվել»՝ Արցախն ուրացողի, Արցախը ադրբեջանական տարածք ճանաչողի խարանից: Դե, առջևում ընտրություններ են, հասկանալի է...

Վերադառնանք, սակայն, հրապարակվածին ու պատկերացումներին:

Այդ շարքում, կարծում ենք, ամենից առանցքայինը ԼՂ հիմնախնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (ՌԴ, Ֆրանսիա, ԱՄՆ) կողմից 2019 թ. հունիսին ներկայացված կարգավորման համաձայնության և կից փաստաթղթերի նախագծերի փաթեթն է: Ինչո՞ւ ենք դա համարում առանցքային: Ամեն ինչ չափազանց պարզ է. թե ինչ են բանակցել ՀՀ նախկին նախագահները, ինչ տարբերակներ են քննարկել, նրանցից ով երբ է առավել մոտ եղել խնդրի կարգավորման վերաբերյալ համաձայնությանը, սկզբունքորեն, արդեն կարևոր է միայն պատմաբանների և կոնֆլիկտաբանություն հետազոտողների համար: Փաստն այն է, որ երբ Տեր-Պետրոսյանը թողել է պաշտոնը, Արցախն ու ազատագրված տարածքներն էլ եղել են հայկական վերահսկողության ներքո: Նույնը՝ երբ Ռոբերտ Քոչարյանն է թողել պաշտոնը: Նույնը՝ երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց: Արցախը կար ու կա՛ր հայկական:

Իսկ 2018-ին իշխանությունն անցավ Նիկոլ Փաշինյանին: Դա տեղի ունեցավ, ի դեպ, Արցախի համար նշանակալից օր՝ մայիսի 8-ին:

Ու հենց այն պատճառով, որ գործ ունենք Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շրջանում ներկայացված (ի դեպ, ժողովրդից թաքուն պահված) կարգավորման առաջարկների հետ, հիշյալ՝ 2019-ի փաստաթուղթը ստանում է չափազանց գերկարևոր, եթե չասվի՝ առանցքային նշանակություն:

Փաստաթուղթը հրապարակված է, բաց է, հիմա արդեն բոլորը կաող են տեսնել, թե ինչ էր առաջարկվում (հակիրճ՝ 5 շրջանների վերադարձ, այնտեղ ադրբեջանական զինուժի մուտքի արգելք, միջազգային խաղաղապահ ուժեր, ժամանակի ընթացքում՝ ԼՂՀ ճանաչման հնարավորություն, Բերձորի և Քարվաճառի հայկական վերահսկողություն՝ մինչև խնդրի վերաբերյալ վերջնական համաձայնությունը):

Իսկ ի՞նչ է կատարվել: Փաշինյանն ու նրա գլխավորած ՔՊ-ն գործնականում մերժել են ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկները: Ճիշտ է, հիշյալ առաջարկներին ՀՀ պաշտոնական պատասխանը Փաշինյանը չի հրապարակել: Սակայն նկատի ունենալով 2019-ի հուլիսից Փաշինյանի արած հայտարարություններն ու գործողությունները՝ կարելի է վստահաբար ասել, որ նա ոչ միայն մերժել է այդ առաջարկները, ոչ միայն անտեսել է, այլև հետևողականորեն «տորպեդահարել» դրանք:

Այդ առաջարկների մերժումը, կարելի է ասել, «անդառնալիության կետն» էր, որից հետո 2020-ի պատերազմի հետհաշվարկն արդեն միացված էր: Բայց Փաշինյանն ու ՔՊ-ն հանրությանը ոչինչ չէին ուզում ասել, նրանք զբաղված էին դատարաններ ու, մասնավորաբար, Սահմանադրական դատարան գրավելով: Ինքը՝ Փաշինյանը, բավականին վարպետորեն, պետք է նկատել, «ուռռա-հայրենասեր» էր խաղում:

Ա՛յ, Մինսկի խմբի հիշյալ առաջարկություններն ստանալուց գրեթե անմիջապես հետո՝ 2019-ի օգոստոսին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, կհիշեք, Փաշինյանը բղավելով հայտարարեց. «Արցախը Հայաստան է, և վերջ»:

Լեգենդար հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի՝ 1992-ին արած արտահայտությունը կրկնելով՝ Փաշինյանը ծափեր ու ոգևորության հնչյուններ քամեց հրապարակում հավաքված բազմությունից...

Թե ինչ ու ինչեր եղան հետո, կարծում ենք, այս անգամ հատուկ հիշեցնելու կարիք չկա:

Հիմա Փաշինյանն ու ՔՊ-ն ոչ միայն չեն բղավում, թե՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», այլև արդեն 3 և ավելի տարի է, ինչ բացարձակապես ուրացել են Արցախը, հասել են Արցախի լրիվ հայաթափմանը, պատմականորեն ու հազարավոր տարիներ հայկական ու հայաբնակ երկրամասը ճանաչում են որպես ադրբեջանական տարածք:

Այո, 2019-ին Մինսկի խմբի առաջարկները մերժելը անդառնալիության կետ կարելի է համարել: Չնայած, հետագայում և նույնիսկ 2020-ի պատերազմի ընթացքում եղել են այլ հնարավորություններ ևս: Սակայն կհիշեք՝ Փաշինյանը չէր կամենում, որ իրեն դավաճան անվանեն, ու այդ էգոիստական պատճառով մերժել էր պատերազմը դադարեցնելու 2020 թ. հոկտեմբերի 19-ի առաջարկը ևս: Ու այն բանի համար, որ Փաշինյանին դավաճան չանվանեն, էլի մի քանի հազար հայ զինվորներ կյանքով հատուցեցին, հազարավորները վիրավորվեցին ու հաշմվեցին: Իսկ թշնամին էլ հայտնվեց Շուշիում...

Բայց նույնիսկ 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո Արցախի գոյության և Արցախի հայության իրավունքների խնդիրը փակված չէր: Փաշինյանը դա մեծ շքեղություն համարեց իրեն հանդուրժող մի հինավուրց, բայց քաղաքականապես մշտամանուկ ժողովրդի համար, և 2022-ի հոկտեմբերի 6-ին, Մակրոնի, Շառլ Միշելի օգնությամբ, Էրդողանի ու Ալիևի հետ այդ «օդանցքն» էլ փակեց՝ ճանաչելով Արցախը ադրբեջանական տարածք:

Հասկանալի է, որ ներկայի համեմատությամբ 1994-ից առաջարկված ու բանակցված բոլոր տարբերակներն էլ կարող են ընդունելի թվալ, անգամ՝ Տեր-Պետրոսյանի «փուլայինը», որն իր իսկ իշխանության մաս կազմող գործիչների կողմից մերժվեց:

Բայց այստեղ հիմնականը դա չէ: Ու ամենևին չարժե 30 կամ 20 կամ 10 տարի առաջ եղածի շուրջ վիճել: Առանցքայինն ու կարևորը այն է, ինչ արել է Փաշինյանը:

Առանցքայինն այն է, ինչ կատարվել է մեր ժամանակներում, հենց ա՛յս իշխանության գործունեության հետևանքով ու պայմաններում:

Ու կատարվում է ոչ թե այն պատճառով, որ Փաշինյանն անտեղյակ էր, միամիտ էր, թյուրիմացության մեջ էր, «հայրենասեր» էր և այլն: Այդ ամենը կատարվել է գիտակցված ու հետևողականորեն: Գիտակցված, քանի որ այս հարցում այն ամենը, ինչ արել է Փաշինյանը, պարզապես սխալներ չեն, դրանք վրիպումներ կամ թյուրիմացություն չեն: Դրանք գիտակցված քայլեր են, որոնք հանգեցրել են ծանրագույն աղետի: Ու սա արդեն նույնիսկ ինքը չի թաքցնում...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ  

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»
Ամենադիտված