Մոսկվայում 80 հազար մարդ մկրտվել է սառցաջրում
Ռուսաստան
Հունվարի 19-ի գիշերը ավելի քան 82 հազար մարդ Մոսկվայում Աստծու մկրտության հոգևոր տոնի կապակցոթյամբ լողացել է օծված սուրբ ջրում, տեղեկացնում է Риа Новости-ն:
Քրիստոսի մկրտության տոնը նշվում է քրիստոնյաների կողմից՝ ի պատիվ Հորդանան գետում Հիսուս Քրիստոսի մկրտության: Ռուս ուղղափառ եկեղեցին այն նշում է հունվարի 19-ին: Արարողությունն ավանդաբար ուղեկցվում է օծված սառցակալած ջրերում զանգվածային լվացման արարողակարգով:
Մոսկվայում լողանալու համար հատկացվել է 51 կետ, որտեղ կից գործում են հատուկ վրաններ տաքացուցիչներով և սննդով: Լողանալուց հետո բոլոր քաղաքացիներին տաք թեյ է մատուցվում:
Լողացողների անվտանգության ապահովման համար ներգրավված է 449 փրկարար:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)