Դեդ Հասանի մարմինը վերադարձրել են Մոսկվա
Ռուսաստան
Մոսկվայում սպանված քրեական հեղիկանություն Ասլան Ուսոյանի՝ Դեդ Հասանի մարմինը Դոնեցկից ետ են տեղափոխել Մոսկվա՝ վրացական իշխանությունների կողմից նրա հուղարկավորումը Վրաստանի տարածաքում արգելելու պատճառով, գրում է Интерфакс-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների իր աղբյուրներին:
Ավելի վաղ Ասլան Ուսոյանի ընտանիքը դիմել էր վրացական իշխանություններին՝ խնդրելով թույլատրել նրա հուղարկավորումը Վրաստանի տարածքում, ուր և նա ծնվել էր:
Նախօրեին Ուսոյանի մարմինը տեղափոխվել էր Դոնեցկ, որտեղից էլ ակնկալվում էր նրան տեղափոխել Վրաստան, սակայն վրացական իշխանությունների կողմից թույլտվություն չստանալով՝ նրա մարմինը ետ կբերվի Մոսկվա և հավանաբար կթաղվի Դանիլովսկի գերեզմանատանը, հայտնում է գործակալության աղբյուրը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)