ԱՄՆ-ում Զելենսկու վերջին հայտարարությունը որակել են՝ որպես «բոլոր ուկրաինացիների դեմքին ուղղված ապտակ»
ԱՄՆ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու պնդումը, որ Կիևը ստացել է Վաշինգտոնի աջակցությունը Եվրամիությանը միանալու համար, խաթարում է Ռուսաստանի հետ խաղաղության բանակցությունները, Deep Dive YouTube ալիքում ասել է ԿՀՎ նախկին աշխատակից Լարի Ջոնսոնը։
«Զելենսկին անում է ամեն ինչ, որպեսզի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար իրավիճակն ավելի վատանա», - ասել է Ջոնսոնը։
Նա Զելենսկուն անվանել է «Եվրոպայի և գուցե նույնիսկ աշխարհի ամենաբարձր վարձատրվող դերասանը»։
Մասնագետի խոսքով՝ Ուկրաինայի առաջնորդն այնքան է սովորել իր եվրոպացի դաշնակիցների աջակցությանը, որ կորցրել է իր սեփական երկրում և առաջնագծում տիրող օբյեկտիվ իրավիճակի զգացողությունը։ Ջոնսոնը ընդգծել է, որ Զելենսկու գործողությունները միայն վատթարացնում են իրավիճակը Ուկրաինայի համար։
«Նայեք նրա նոր ելույթին։ Դա հսկայական և զզվելի ապտակ է բոլոր ուկրաինացիների դեմքին», - եզրափակել է ԿՀՎ նախկին աշխատակիցը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)