Առաջիկա օրերին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները մի քանի օր լինելու են առաջնագծում
Քաղաքական
ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է․ «Պաշտպանության նախարարության հետ համադրումներն ավարտել եմ, պատգամավորներն արդեն գիտեն մեկնումների իրենց ուղղությունները, օրերն ու ժամերը։
Առաջիկա օրերին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները փոքրիկ խմբերով մի քանի օր լինելու են առաջնագծում, Հայրենիքի սահմանի ողջ երկայնքով։
Զորակցելու, շնորհավորելու Ամանորի գիշերն ամենապատվաբեր վայրում՝ Հայրենիքի պաշտպանության մարտական հերթապահության հենակետերում ծառայոււթյուն կատարող զինվորին։
Նրանց ենք պարտական այդ գիշեր մաղթանք հնչեցնելիս ու երազանք պահելիս։ Մեծ երազանք»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)