Ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել
Իրավունք
Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները, Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները և Ոստիկանության գվարդիայի ծառայողները համատեղ ուժեղացված ծառայության շրջանակում դեկտեմբերի 23-ին՝ ժամը 21.40-ի սահմաններում, Արշակունյաց պողոտայում հայտնաբերել, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և, «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ, Շենգավիթի բաժին են տեղափոխել 39-ամյա վարորդին և օտարերկրյա քաղաքացի երեք ուղևորներին:
Անձնական խուզարկությամբ 34-ամյա ուղևորի մոտ հայտնաբերվել է 41,35 գրամ կանաչ գույնի մանրացրած խոնավ զանգվածով փաթեթ, իսկ 27-ամյա ուղևորի մոտ՝ ընդհանուր 16,83 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով 2 փաթեթ:
Երևանի բնակիչ վարորդը և օտարերկրացի ուղևորները ներկայացվել են նախաքննական մարմին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)