Վանաձորի «Սատանի կամրջի» վրա բախվել են «Mercedes»-ը «Opel Astra»-ն
Արտակարգ Պատահար
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցում՝ ժողովրդին հայտնի «Սատանի կամրջի» վրա բախվել են Լոռու մարզի բնակիչ 65-ամյա Ռաֆիկ Օ․-ի վարած «Mercedes» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 49-ամյա Արմեն Ս․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում․


















































Ամենադիտված
«Մենք դադարում ենք լինել ամուսիններ»․ Անահիտ Կիրակոսյանն ամուսնալուծվել է