ՌԴ փոխարտգործնախարարն ու Ադրբեջանի դեսպանը քննարկում են ունեցել
Քաղաքական
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը Մոսկվայում հանդիպել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի հետ:
«Կարծիքների կառուցողական փոխանակում է տեղի ունեցել միջազգային օրակարգի մի շարք արդիական հարցերի շուրջ, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում»,- ընդգծել են Ռուսաստանի ԱԳՆ-ից:
Ավելի վաղ Մուստաֆաևը նշել էր, որ Ադրբեջանի և Ռուսաստանի երկկողմ հարաբերություններում գլխավոր խնդիրը նախորդ տարվա դեկտեմբերյան ողբերգության հետ կապված բոլոր հարցերի շուտափույթ և արդարացի կարգավորումն է: Միևնույն ժամանակ, նրա խոսքով, Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները 2025 թվականին հաջողությամբ զարգացել են գրեթե բոլոր ուղղություններով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)