Ավտովթար-վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում․ հետիոտնը հոսպիտալացվել է
Արտակարգ Պատահար
Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։15-ի սահմաններում Ներքին Գետաշեն գյուղի Ներքին Դուրան թաղամասի 10-րդ փողոցում բախվել Գեղարքունիքի մարզի բնակիչներ 34-ամյա Հարություն Մ․-ի վարած «Toyota Camry» մակնիշի և 25-ամյա Երեմ Հ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին, վրաերթի ենթարկել Գեղարքունիքի մարզի բնակիչ Սևակ Գ․-ին և բախվել կայանված վիճակում գտնվող, Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Արմեն Պ․-ի վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենային։
Աղբյուրի հաղորդմամբ՝ ավտովթար-վրաերթի հետևանքով Սևակ Գ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)