Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի նորանշանակ դեսպանին
Քաղաքական
Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Խալիլ Շիրղոլամիին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Արտաքին գործերի նախարարությունը։
Նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպանին առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ վերջինս իր նպաստը կբերի ՀՀ-ԻԻՀ հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը:
Հավատարմագրերի պատճենի հանձնման արարողությանը հաջորդած քննարկման ընթացքում կողմերն ընդգծել են Հայաստանի և Իրանի միջև առկա երկխոսության ռազմավարական բնույթը, ձևավորված փոխվստահության մթնոլորտը, ինչպես նաև երկուստեք պատրաստակամությունը շարունակել բազմաոլորտ համագործակցությունը՝ հատկապես ենթակառուցվածքային ծրագրերի շրջանակում։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)