Զանգվածային ձերբակալություններ՝ Թուրքիայում
Ստամբուլի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչությունը հինգշաբթի միաժամանակյա խուզարկություններ է անցկացրել 124 վայրերում և ձերբակալել «Իսլամական պետություն» խմբավորման ավելի քան 100 կասկածյալ անդամների, որոնք ենթադրաբար ծրագրում էին հարձակումներ Սուրբ Ծննդյան և Նոր տարվա տոնակատարությունների ժամանակ, հաղորդում է Associated Press-ը։
Ստամբուլի դատախազությունը հայտարարության մեջ նշել է, որ իշխանությունները տեղեկություններ են ստացել այն մասին, որ ծայրահեղական կազմակերպությունը կոչ է արել Սուրբ Ծննդյան և Նոր տարվա տոնակատարությունների ժամանակ գործողություններ ձեռնարկել, մասնավորապես ոչ մահմեդականների դեմ։
Դատախազությունը ձերբակալման հրամանագիր է արձակել 137 կասկածյալի համար, որոնցից 115-ը ձերբակալվել են։ Խուզարկությունների ընթացքում ոստիկանությունը առգրավել է նաև բազմաթիվ հրազեն, զինամթերք և փաստաթղթեր։
Ոստիկանության հակաահաբեկչական գործողությունը դեռևս շարունակվում է։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)