Դեդ Հասանի բարեկամները մեկնել են Մոսկվա՝ մասնակցելու վերջինիս հուղարկավորությանը
Ռուսաստան
Սպանված քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանի (Դեդ Հասանի) բարեկամները և մերձավորները մեկնել են Ռուսաստան, որտեղ Խովանսկի գերեզմանատանը տեղի կունենա վերջինիս հուղարկավորությունը: Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը:
Եզդիների հոգևոր առաջնորդներից Թիթալ Շեյխբավքը լրագրողներին տված հարցազրույցում նշել է, որ Վրաստանի կառավարությունը չի համաձայնվել թույլ տալ Դեդ Հասանի դին թաղել Կուկովսկոյի գերեզմանատանը, որտեղ են գտնվում Ուսոյանի ծնողների գերեզմանները:
«Ակնկալվում էր, որ Դեդ Հասանի դին կհասցնեն Թբիլիսի: Նրա կինն ու աղջիկը մեկնել են Մոսկվա: Նշում են, որ հուղարկավորությունը տեղի կունենա հենց այնտեղ (Խովանսկի գերեզմանատանը)»,- այս մասին հայտնել է եզդիների հոգևոր առաջնորդը՝ Լոտկինայի շրջանում գտնվող Դեդ Հասանի տանը տեղի ունեցած հոգեհանգստի արարողության ժամանակ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)