Դեդ Հասանի վերջին հանգրվանը
Ռուսաստան
Քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) հուղարկավորության արարողությունն ավարտվել է: Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը։
Խովանսկի գերեզմանատան տարածքը լքում են բազմաթիվ մարդիկ, ովքեր գնացել էին Ուսոյանին վերջին հրաժեշտը տալու: Ըստ լրատվականի՝ գերեզմանատանն ընդամենը մի քանի հարյուր մարդ է եղել:
Գերեզմանատան մուտքի մոտ խիստ հսկողություն է եղել: Անվտանգության աշխատակիցներն ամեն կերպ կանխել են լրագրողների մուտքը գերեզմանատուն:
Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ հայտնել էր Lurer.com–ը, ամենաազդեցիկ «օրենքով գող» համարվող Դեդ Հասանը սպանվել էր հունվարի 16-ին՝ դիպուկահարի արձակած գնդակից։
Հուղարկավորության արարողության տեսանյութը՝ այստեղ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)