Վերկա Սերդյուչկան գնել է Ֆրեդի Մերկուրիի ավտոմեքենան
Ռուսաստան
Անդրեյ Դանիլկոն՝ նույն ինքը Վերկա Սերդյուչկան, այժմ կարող է երթևեկել լեգենդար ավտոմեքենայով: Արտիստն աճուրդի ժամանակ ձեռք է բերել Ֆրեդի Մերկուրիի Ռոլս-Ռոյսը:
Այս լուրը հաստատել է Անդրեյ Դանիլկոյի պրոդյուսերը:
Սա միակ ավտոմեքենան է, որն անձամբ վարել է Ֆրեդին: Ի դեպ, ավտոմեքենայի իրերի պահման խցիկում առ այսօր պահպանվում են երաժիշտի օծանելիքը և անձեռոցիկները: Թե ինչ գնով է ավտոմեքենան վաճառվել, իրականում հայտնի չէ: Ըստ տարբեր աղբյուրների՝ Դանիլկոն Ռոլս-Ռոյսը ձեռք է բերել «հարմար» գնով:
Ֆրեդին ավտոմեքենան գնել է 1979 թվականին և այն վարել է մինչև իր մահ՝ 1991 թվականը: Դրանից հետո ավտոմեքենան հազվադեպ է օգտագործվել: Այս մասին գրում է armstar.am-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)