Ինչ իրավիճակ է Իրանում․ ԻԻՀ բանակ
Իրան
Իրանի Իսլամական Հանրապետության բանակը գնահատել է երկրում տիրող իրավիճակը բողոքի ցույցերի ֆոնին: Համապատասխան նյութը հրապարակել է Gazeta-ն՝ վկայակոչելով իրանական բանակի մամուլի ծառայությունը։
«Թշնամին հանցավոր Սիոնիստական ռեժիմի և թշնամական ահաբեկչական խմբավորումների աջակցությամբ փորձում է խախտել քաղաքների կարգն ու անդորրը և ապակայունացնել երկրի հասարակական անվտանգությունը», - ասված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ հիշյալ պետության զինված ուժերը մտադիր են ապստամբներից պաշտպանել հանրային գույքը: Բացի այդ, զինվորականները կոչ են արել տեղի բնակիչներին «պահպանել զգոնությունն ու ազգային իմաստությունը, որպեսզի խափանեն թշնամու դավադրությունները և, միավորվելով՝ թույլ չտալու հասնել իրենց նենգ նպատակներին»:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)