ԱՄՆ-ն դատարան է դիմել տասնյակ նավթատարներ առգրավելու միջնորդությամբ․ Reuters
ԱՄՆ
ԱՄՆ վարչակազմը դատարան է ներկայացրել միջնորդություն՝ պահանջելով վենեսուելական նավթ տեղափոխելու համար օգտագործվող զգալի թվով տանկերների առգրավման օրդերներ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Այս նավերի թվում են տասնյակ նավեր, որոնք ներկայումս նավթ են տեղափոխում Վենեսուելայից կամ դա արել են անցյալում։
Գործակալությունը նշել է, որ վերջին մի քանի շաբաթների ընթացքում ԱՄՆ զինված ուժերը միջազգային ջրերում առգրավել են հինգ նավ, որոնք կամ ներկայումս տեղափոխում էին վենեսուելական նավթ, կամ նախկինում դա արել են։ Առգրավումները Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին պաշտոնանկ անելու և վենեսուելական նավթի վրա ԱՄՆ վերահսկողություն հաստատելու արշավի մի մասն են։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)