Իրանը Բաղդադին խնդրել է չվերթներ չուղարկել` առանց նախնական համաձայնության
Իրան
Իրանի իշխանությունները Իրաքին խնդրել են քաղաքացիական չվերթներ չուղարկել դեպի Իրան` առանց նախնական համաձայնության, հաղորդում է Al Arabiya-ն։
«Բաղդադը խնդրել է արգելել քաղաքացիական չվերթները դեպի Իրան՝ առանց Իրանի նախնական համաձայնության», - հաղորդել է հեռուստաալիքը։
Ավելի վաղ Իրաքի տրանսպորտի նախարարությունը հերքել էր Իրաքի և հարևան Իրանի միջև չվերթների ենթադրյալ դադարեցման մասին տեղեկությունները: Նախարարության խոսնակի Baghdad Today լրատվական պորտալում հրապարակված հայտարարության համաձայն՝ Իրաքի օդային տարածքը բաց է ինչպես Իրան, այնպես էլ այլ երկրներ չվերթների համար: Լրագրողների խոսքով՝ տրանսպորտի նախարարությունը նաև հաստատել է, որ երկու երկրների միջև չվերթները շարունակվում են առանց ընդհատումների՝ իրականացվելով ինչպես իրաքյան, այնպես էլ իրանական ավիաընկերությունների կողմից:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)