Տեղեկություններ են ստացվել, որ Իրանի իշխանությունները չեն պատրաստվում մահապատժի ենթարկել ցուցարարներին․ Թրամփ
Իրան
ԱՄՆ-ն տեղեկություններ է ստացել, որ Իրանում սպանությունները դադարեցվել են, և որ Իսլամական Հանրապետության իշխանությունները մահապատիժների ծրագիր չունեն։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ըստ Թրամփի՝ Իրանում ցուցարարների սպանությունները դադարեցվում են, և իշխող ռեժիմի հակառակորդներին մահապատժի ենթարկելու ծրագրեր չկան։ Սպիտակ տան ղեկավարը ընդգծել է, որ այս տեղեկատվությունը ստացվել է հավաստի աղբյուրներից։
Հունվարի 14-ին հաղորդվել է, որ Թեհրանում սկսվել են բողոքի ցույցերի ժամանակ զոհված 100 մարդկանց, այդ թվում՝ քաղաքացիական անձանց և իրավապահ մարմինների աշխատակիցների հուղարկավորության արարողությունները։
Նախորդ օրը Reuters-ը, հղում անելով անանուն պաշտոնյայի, հայտնել է, որ երկրում տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է 2000 մարդ։


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ