Գրենլանդիայի հարցում նահանջ չի լինելու․ Թրամփ
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Գրենլանդիայի հարցում իր դիրքորոշումը վերջնական է և փոփոխության ենթակա չէ։ Նրա խոսքով՝ կղզին ռազմավարական նշանակություն ունի Միացյալ Նահանգների անվտանգության համար։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Թրամփի հայտարարությունները անհանգստություն են առաջացրել եվրոպական գործընկերների շրջանում։ Դանիայի իշխանությունները կրկին ընդգծել են, որ Գրենլանդիան հանդիսանում է իրենց ինքնիշխան տարածքը։
Քաղաքական վերլուծաբանների կարծիքով՝ այս հռետորաբանությունը կարող է լրջորեն վնասել անդրատլանտյան հարաբերություններին։


















































Ամենադիտված
«Մենք դադարում ենք լինել ամուսիններ»․ Անահիտ Կիրակոսյանն ամուսնալուծվել է