Բարտ դե Վևեր. «Երջանիկ վասալ լինելը մի բան է, իսկ դժբախտ ստրուկը՝ բոլորովին այլ»
Քաղաքական
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերի խոսքերը Եվրոպայի «ստրկության» մասին «վախի ճիչ» են։ Այդ մասին նա ասել է «ՌԻԱ Նովոստի»-ին տված մեկնաբանության ընթացքում՝ գնահատելով եվրոպական իրականության ներկա վիճակը։
Զախարովայի խոսքով՝ Բելգիայի վարչապետի հայտարարությունը «տրագիկ արձանագրում» է այն իրավիճակի, որում հայտնվել է Եվրոպան սեփական գործողությունների հետևանքով։ Նա ընդգծել է, որ դե Վևերը խոսել է առանց սարկազմի՝ լիովին գիտակցելով Եվրոպայի առջև կանգնած հետևանքները։
Ավելի վաղ Բարտ դե Վևերը եվրոպացիներին կոչ էր արել միավորվել, որպեսզի չդառնան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «ստրուկները»։ Նրա խոսքով՝ «երջանիկ վասալ լինելը մի բան է, իսկ դժբախտ ստրուկը՝ բոլորովին այլ»։


















































Ամենադիտված
«Մենք դադարում ենք լինել ամուսիններ»․ Անահիտ Կիրակոսյանն ամուսնալուծվել է