Bild․ Մերցը ցանկանում է Դավոսում հանդիպել Թրամփի հետ
Աշխարհ
Գերմանիայի կառավարությունը դիմել է կազմակերպիչներին՝ Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպում կազմակերպելու խնդրանքով։ Այդ մասին հայտնում է Bild թերթը՝ հղում անելով բարձրաստիճան աղբյուրի։
Պարբերականի փոխանցմամբ՝ ամերիկյան կողմը ևս հետաքրքրություն է ցուցաբերել հնարավոր հանդիպման նկատմամբ, սակայն այս պահին դրա անցկացման կոնկրետ ժամն ու վայրը դեռևս որոշված չեն։ Նշվում է, որ Թրամփը Դավոս է ժամանել շուրջ 300 հոգուց բաղկացած պատվիրակությամբ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լքել է Դավոսի ֆորումը՝ այդպես էլ չկարողանալով պայմանավորվել Թրամփի հետ անձնական հանդիպման շուրջ։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը