Թրամփի նախկին խորհրդական Բոլթոնը «քաղաքական երկրաշարժ» է կանխատեսել Գրենլանդիայի վրա հարձակվելու դեպքում․ CNN
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ Գրենլանդիայի դեմ ուժի կիրառումը քաղաքական երկրաշարժ կառաջացնի Միացյալ Նահանգներում: Նրա խոսքերը մեջբերել է CNN-ը։
«Կարծում եմ՝ նույնիսկ Հանրապետական կուսակցության ներսում դժգոհության զգալի աճ կա այս հարցի շուրջ: Եվ կարծում եմ, որ եթե Թրամփը իրականում ռազմական ուժ կիրառի Գրենլանդիայի դեմ, Միացյալ Նահանգներում քաղաքական երկրաշարժ կլինի», - ենթադրել է Բոլթոնը։
Նա նաև նշել է, որ «իր լավագույն օրերին Թրամփը անտարբեր է ՆԱՏՕ-ի նկատմամբ», մինչդեռ նրա հռետորաբանությունը դժգոհություն է առաջացնում Հյուսիսատլանտյան դաշինքի շրջանակներում: Նախկին խորհրդականը հիշեցրել է, որ ամերիկացի առաջնորդը վերջին օրերին զգուշացրել էր, որ կարող է ընտրություն առաջանալ Գրենլանդիայի և ՆԱՏՕ-ի միջև:


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին