Rolex ժամացույցներ, Land Rover և հաշիվ Ցյուրիխում․ հաշվարկվել է Զելենսկիների գույքը
Քաղաքական
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և նրա կնոջ՝ Ելենա Զելենսկայայի ընտանիքի հայտարարագրված ակտիվների ընդհանուր ծավալը գերազանցում է մեկ միլիոն դոլարը։ 2024 թվականի գույքային հայտարարագրի տվյալներով՝ ընտանիքը զգալի գումարներ է պահում ինչպես կանխիկ, այնպես էլ բանկային հաշիվներում՝ Ուկրաինայում և արտերկրում։
Հայտարարագրում նշված է, որ Զելենսկիներն ունեն 595 հազար դոլար կանխիկ գումար, ինչպես նաև միջոցներ բանկային հաշիվներում՝ գրիվնաներով, դոլարներով և եվրոյով։ Եվրոյով պահվող միջոցների հիմնական մասը տեղակայված է Ցյուրիխի բանկում։ Դրամական ակտիվների ընդհանուր ծավալը դոլարային հաշվարկով անցնում է մեկ միլիոնից։
Բացի ֆինանսական միջոցներից, ընտանիքը հայտարարել է նաև շքեղության առարկաներ՝ հայտնի բրենդների ժամացույցներ, զարդեր, ինչպես նաև երկու ավտոմեքենա՝ Land Rover և Mercedes-Benz։ Դեկլարացիայում նշվում է նաև, որ նախագահի կինը հանդիսանում է մի շարք արտասահմանյան ընկերությունների շահառու։ Գույքային տվյալները վերաբերում են 2024 թվականին, իսկ հաջորդ հայտարարագիրը պետք է ներկայացվի մինչև 2026 թվականի ապրիլի վերջը, գրում է Lenta.ru-ն։

















































Ամենադիտված
«Մենք դադարում ենք լինել ամուսիններ»․ Անահիտ Կիրակոսյանն ամուսնալուծվել է