Վերջին վեց շաբաթվա ընթացքում մեծ առաջընթաց է գրանցվել․ Ուիթքոֆ
ԱՄՆ
Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցություններում մեծ առաջընթաց է գրանցվել։ Այս մասին CNBC News-ին տված հարցազրույցում հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։
Հատուկ բանագնացի խոսքով՝ Ուկրաինայի ներկայացուցիչները հակամարտության կարգավորման հարցում զգալի առաջընթաց են նկատել, որը չի եղել մի քանի տարի շարունակ:
Նա նշել է, որ խաղաղ գործընթացում առաջընթաց է նկատվում Ժնևում ամերիկյան և ուկրաինական պատվիրակության հանդիպումից հետո: «Այսպիսով, վերջին վեց շաբաթվա ընթացքում մեծ առաջընթաց է գրանցվել», - ընդգծել է Ուիթքոֆը:

















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր