Մերցը ցանկացել է խոսել Թրամփի հետ
Գերմանիայի կառավարությունը խնդրել է Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հանդիպումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այս մասին հայտնում է Bild թերթը՝ վկայակոչելով բարձրաստիճան աղբյուրին։
«Ամերիկացիները նաև ազդարարում էին հանդիպման հետաքրքրվածության մասին։ Սակայն այժմ հանդիպման տեղի և ժամանակի մասին որևէ հաստատված ինֆորմացիա չկա», - հայտնել է թերթը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լքել է Դավոսի համաժողովը՝ այդպես էլ չպայմանավորվելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ անձնական հանդիպման մասին:


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր