«Միամտություն կլինի կարծել, որ Ադրբեջանն ու Թուրքիան առանձին են գործում Հայաստանի հետ իրենց ծրագրերում». Վարուժան Գեղամյան Քննիչ հանձնաժողովը կքննի Հայ Առաքելական եկեղեցում ճգնաժամի պատճառներն ու հետևանքները Անդրանիկի նկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով. ԿԳՄՍՆ Ընտանիքներ են մտնում, սպառնում, շանտաժի ենթարկում, կալանավորում․ սա դեռ ընտրությո՞ւն է». Տիգրան Աբրահամյան Հայտնի են Վարդենիս համայնքում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները Naré-ն վերադարձավ հայրենիք՝ իր հետ բերելով հաղթական մրցանակը ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում եւ մարզերում. հասցեներ «Գործարար»՝ 5504, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4681 ձայն. Ստեփանավան համայնքի նախնական արդյունքները Բժիշկը զգուշացրել է ծնողներին երեխայի մրսածության ժամանակ ի հայտ եկող անհանգստացնող նշանների մասին Բժիշկը զգուշացրել է աշնանը սթրեսով պայմանավորված հազի նոպաների հաճախացման մասին Starlink-ը գործարկվել է, հետախուզությունը վերականգնվել է 100%-ով․ Զելենսկին ամփոփել է Օսլոյում բանակցությունների արդյունքները 

Ներկայացվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի գլխավոր հատակագծի վերջնական տարբերակը

Քաղաքական

Շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներին այսօր ներկայացվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի գլխավոր հատակագծի վերջնական տարբերակը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Այն ներկայացրել է ծրագրի գործընկեր, գերմանական gmp Architects ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը։

Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, ԲԿԳԿ նախագահ Սարգիս Հայոցյանը, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանը, բուհերի և գիտական կազմակերպությունների ղեկավարներ, Կառավարության, միջազգային կազմակերպությունների, ճարտարապետական համայնքի ներկայացուցիչներ, ոլորտի այլ շահագրգիռ կողմեր։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ կարևորելով ծրագրի քննարկումը՝ որպես համատեղ մանրակրկիտ աշխատանքի արդյունք: Նա խոսքը սկսել է շնորհակալությամբ՝ ուղղված գործընկերներին. «Տարբեր կառույցների գործընկերների ներգրավմամբ ու գործուն աջակցությամբ կարողացել ենք բավականին կարճ ժամանակահատվածում նման խոշորածավալ նախագծի համար ստանալ նախապատրաստական անհրաժեշտ այն շրջանակը, որը թույլ է տալիս մեծ վստահությամբ քայլել ծրագրի իրագործման փուլով: Այդ ծրագրի իրագործումը դառնալու է հանրային կյանքի վերափոխման շատ կարևոր ուղենիշ: «Ակադեմիական քաղաք» ծրագիրը ոչ միայն բարձրագույն կրթության և գիտության նոր միջավայրի և նոր որակի հնարավորություն ստեղծող, այլև մեր հանրային կյանքի տարբեր ոլորտներում նոր ստանդարտներ սահմանող ծրագիր է: Այն աշխատանքները, որ մենք իրականացնելու ենք ակադեմիական քաղաքի իրագործման ճանապարհին, մեզ համար քաղաքաշինական, կանաչ տեխնոլոգիաների օգտագործման, շրջակա միջավայրի պահպանման, բնության հետ առնչության նոր չափանիշներ են։ Մտածված են այնպիսի ենթակառուցվածքներ, որոնք քաղաքն իսկապես կդարձնեն քաղաք մարդու համար, մարդու մասին և մարդու շուրջ կենտրոնացող»:

Նախարարը ծրագիրն առանցքային է համարել նաև բարձրագույն կրթության և գիտության բարեփոխումների համատեքստում՝ հիշեցնելով նախընթաց տարում ուժի մեջ մտած «Բարձրագույն կրթության և գիտության» նոր օրենքը: Նա տեղեկացրել է՝ շրջանառվում են մի շարք ենթաօրենսդրական ակտեր, որոնք կարգավորելու և ոլորտում զարգացման նոր հեռանկարներ են բացելու: Այս առումով Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև Գիտության զարգացման ռազմավարության հաստատումը, որը հնարավորություն կտա ավելի մոտենալու սահմանված նպատակին:

Նշենք, որ ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի վերջնական տարբերակի նախագծային փաթեթը ներկայացվել է Քաղաքաշինության կոմիտեին՝ համալիր փորձաքննություն իրականացնելու նպատակով։ Այս օրերին Հայաստանում են գտնվում նաև Լոնդոնի համալսարանական քոլեջի ներկայացուցիչները, որոնց հետ աշխատանքներ են իրականացվում կրթական կլաստերի մշակման ուղղությամբ։ Նրանք աջակցելու են նաև ակադեմիական քաղաքում կրթության մենեջերների վերապատրաստման ուղղությամբ։ Նախարարի տեղեկացմամբ՝ առաջիկայում Կառավարության հաստատմանը կներկայացվի լրամշակված հայեցակարգ, որտեղ հստակեցված են իրականացման փուլերն ու ժամանակացույցը։ Ժաննա Անդրեասյանը հայտնել է նաև, որ տաղանդների զարգացման բաղադրիչը նույնպես ներառված է հայեցակարգում՝ որպես ակադեմիական քաղաքի մի մաս և ուղղված է լինելու տարբեր ոլորտներում տաղանդների հայտնաբերման ու զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։

Հաջորդիվ ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի վերջնականացված տարբերակը և նախագծային ուղեցույցները ներկայացրել է գերմանական gmp Architects կազմակերպության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը։ Ամփոփվել է վերջին երկու տարիների աշխատանքային ուղին՝ սկսած ակադեմիական քաղաքի տեղանքի և ապագա շահառուների հետ առաջին հանդիպումներից մինչև քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգի մշակումը և վերջնական սխեմատիկ նախագծման ամփոփումը, ինչպես նաև հետագա փուլերի այն ուղենիշները, որոնք պետք է ապահովեն ծրագրի իրականացման համահունչ և երկարաժամկետ զարգացումը։

Թոբիաս Քեյլն ընդգծել է, որ գործընթացը մեկնարկել է «լսելու և սովորելու» փուլով․ կազմակերպվել են բազմաթիվ քննարկումներ և աշխատարաններ դասախոսների, ուսանողների և մասնագետների մասնակցությամբ՝ առանց նախապես ձևավորված տարբերակի պարտադրման։ Այդ համատեղ աշխատանքի արդյունքում ձևավորվել է ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգը՝ լրացվելով այնպիսի բաղադրիչներով, որոնք պետք է քաղաքը դարձնեն ոչ միայն ուսումնառության և հետազոտությունների իրականացման վայր, այլև 24/7 ակտիվ միջավայր՝ հանրային կյանքի, համագործակցության և սոցիալական փոխազդեցությունների համար։

Առանցքային նպատակը, ըստ ի սկզբանե ներկայացված տեսլականի, եղել է այնպիսի ֆիզիկական միջավայրի ձևավորումը, որը բովանդակային բարեփոխումներին զուգահեռ՝ կօգնի Հայաստանի բարձրագույն կրթության համակարգին ձեռք բերել տարածաշրջանային ճանաչելիություն և բարձրացնել մրցունակությունն աշխարհի լավագույն բուհերի վարկանշային աղյուսակում։ Քաղաքաշինական լուծումներում շեշտադրվել են ներառականությունը և անհրաժեշտ հարմարեցումների նախատեսումը, մատչելիությունը (ներառյալ՝ ուսանողների և աշխատակիցների համար հասանելի բնակարանային ֆոնդը), ինչպես նաև բնապահպանական բաղադրիչը՝ հնարավորինս ցածր ածխածնային արտանետումներով, նվազագույն ավտոմոբիլային երթևեկությամբ և առավելագույն կանաչապատմամբ։

Թոբիաս Քեյլը նշել է, որ հատակագծի հայեցակարգի հիմքում ընկած է Երևանի կենտրոնի օղակաձև կանաչ գոտու՝ Թամանյանական տեսլականը, որի տրամաբանությունը նախագծողների կողմից ներդրվել է նաև ակադեմիական քաղաքի առանցքում՝ միավորելով կրթական, մշակութային, սպորտային և նորարարական կարևոր ենթակառուցվածքները։

Միաժամանակ, հատակագծում շեշտադրվել են տեղանքի հիմնական ուժեղ կողմերը, և ուսումնասիրվել են հիմնական մարտահրավերների վերափոխման ուղիները։

Այնուհետև, Թոբիաս Քեյլն անդրադարձել է ակադմիական քաղաքի փուլային զարգացմանը, որոնցից առաջինը նախատեսվում է իրականացնել մինչև 2030 թվականը՝ մեկնարկելով տեխնոլոգիական կլաստերից, հիմնական համագործակցային միջավայր ստեղծող բաղադրիչներից՝ հանրակացարաններից և տրանսպորտային ու վարչական ենթակառուցվածքներից։ Մինչև 2034 թվականը նախատեսվում է քաղաքի ակտիվ ընդլայնման փուլը՝ կրթական, արվեստի և սպայական կլաստերների, նախադպրոցական հաստատությունների և ավագ դպրոցների գործարկմամբ, նորարարական կազմակերպությունների տեղակայմամբ, հանրային տրանսպորտի (երկաթգծի, ավտոբուսների և մետրոյի) հավելյալ լուծումների ներմուծմամբ։ 2034-ից հետո ակնկալվում է ծրագրի ամբողջականացման փուլը՝ ներառյալ խոշոր տրանսպորտային հանգույցը։

Տրանսպորտային հայեցակարգում առաջնահերթություն է տրվում հետիոտնային, հեծանվային, հանրային տրանսպորտի և ոչ ավտոմոբիլային շարժունակությանը․ Լանդշաֆտային ռազմավարությունում կենտրոնական խնդիր է ջրի խնայողությունը։ Կանաչապատումը դիտարկվում է որպես միկրոկլիմայի ձևավորման կարևոր գործոն՝ ստվերի ձևավորման, հովացման և քամու մեղմացման միջոցով։ Ներկայացման երկրորդ առանցքը նախագծային ուղեցույցներն էին՝ բազմաստիճան վերահսկողությամբ․ ակադեմիական քաղաքի հատակագծի մակրո գոտիավորումից մինչև առանձին փոքր հողամասերի «կատալոգացում», որտեղ յուրաքանչյուր հողամասի համար սահմանվում են կառուցապատման ծավալները (փոքր, միջին կամ մեծ), ձևը, բարձրությունը, ճակատային մասին ներկայացվող պահանջները, կանաչապատման շրջանակը, լուսավորության տարբերակները, հրդեհային ու շտապօգնության մուտքերը, մատչելիության (թեքահարթակներ, վերելակներ) բաղադրիչները և այլն։

Սահմանվել է նաև ակադեմիական քաղաքի ճարտարապետական լուծումների ընդհանուր սկզբունքը՝ բազմազանության թույլատրությամբ, սակայն միասնական կանոններով․ շենքի հիմքը կամ պոդիումը՝ «զանգվածային» և քարի (նախապատվությունը տալով տեղական տուֆի) կիրառման տրամաբանությամբ, իսկ շենքի վերին հատվածների ճակատամասերը՝ ավելի թեթև և ստվեր ստեղծող լուծումներով՝ ամառային շոգը նվազեցնելու նպատակով։

Ամփոփելով՝ Թոբիաս Քեյլը նշել է, որ 2026 թվականի դրությամբ ակադեմիական քաղաքի տարածքի յուրաքանչյուր հողակտոր ուսումնասիրված է և մանրամասն նկարագրված ամփոփաթերթերում՝ իրենց տեխնիկական բնութագրերով և նախագծային պահանջների ամբողջությամբ և պատրաստ է հաջորդ փուլին՝ որպես գործնական հիմք ճարտարապետների, ինժեներների և ներդրողների համար։

Հաջորդիվ, Քեյլը պատասխանել է ներկաների հարցերին՝ ակադեմիական քաղաքի տարածքում հնագիտական պեղումների, շինություններում հայաստանյան ճարտարապետական ավանդույթների արտացոլման, տարածքում գյուղատնտեսության զարգացման համար:

Հարց է հնչել նաև տարածքում իրականացվող պեղումների վերաբերյալ, ինչին ի պատասխան՝ նախարար Ժաննա Անդրեասյանն արձագանքել է. «Տարածքում անցած տարվա հոկտեմբերից սկսվել են պեղումներ, և ըստ արդյունքների՝ դրանք դառնալու են ակադեմիական քաղաքի մի մասը: Պեղումները կարող են շարունակվել՝ դառնալով այդ ոլորտում ուսանողների համար հմտությունները զարգացնելու ուսումնական միջավայր: Սա ոչ միայն խոչընդոտ չէ, այլև հնարավորություն է, որպեսզի պատմամշակութային ժառանգությունը դառնա ակադեմիական քաղաքի մոդեռն միջավայրի մի մասը»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Միամտություն կլինի կարծել, որ Ադրբեջանն ու Թուրքիան առանձին են գործում Հայաստանի հետ իրենց ծրագրերում». Վարուժան ԳեղամյանՔննիչ հանձնաժողովը կքննի Հայ Առաքելական եկեղեցում ճգնաժամի պատճառներն ու հետևանքներըԱնդրանիկի նկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով. ԿԳՄՍՆԸնտանիքներ են մտնում, սպառնում, շանտաժի ենթարկում, կալանավորում․ սա դեռ ընտրությո՞ւն է». Տիգրան ԱբրահամյանՀայտնի են Վարդենիս համայնքում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներըNaré-ն վերադարձավ հայրենիք՝ իր հետ բերելով հաղթական մրցանակըՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԷլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում եւ մարզերում. հասցեներ«Գործարար»՝ 5504, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4681 ձայն. Ստեփանավան համայնքի նախնական արդյունքներըԲժիշկը զգուշացրել է ծնողներին երեխայի մրսածության ժամանակ ի հայտ եկող անհանգստացնող նշանների մասին Բժիշկը զգուշացրել է աշնանը սթրեսով պայմանավորված հազի նոպաների հաճախացման մասին Starlink-ը գործարկվել է, հետախուզությունը վերականգնվել է 100%-ով․ Զելենսկին ամփոփել է Օսլոյում բանակցությունների արդյունքները Վայքում ՔՊ-ն ստանում է ձայների 96.12%-ը. Նոր տվյալներ են հրապարակվել Գերմանիայում Audi-ի ղեկավարի՝ «ավտոկրատ» Թրամփի հետ նախընտրական հանրահավաքում հայտնվելը «խայտառակություն» են անվանել Սկանդալ ընտրություններից առաջ․ ԶԼՄ-ները բացահայտել են «Մոսադի արքայազնի» հետ Նեթանյահուի գաղտնի հանդիպման մանրամասները Գավառում «Համերաշխություն» դաշինքը Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությամբ ստանում է քվեների 81.3%-ը ՔՊ-ն ամենաքիչ քվեները ստացել է Եղեգնաձորում, ամենաշատը` Վայքում ու Արմավիրում. արդյունքները ըստ ՏԿԵ նախարարի Մեղրիում, Քաղաքացիական պայմանագիրը ստացավ 70% վստահություն՝ Սերգո Գալստյանի գլխավորությամբ. ՔՊ Միգրացիայից մինչև ինքնիշխանություն․ Մարին Լը Պենը ներկայացրել է «Ֆրանսիայի վերածննդի» ծրագիրը «Քարի լիճ» տանող ավտոճանապարհին արգելափակված ավտոբուսի 49 ուղևորները տեղափոխվել են Ամբերդ բնակավայր Այս պահին Եղեգնաձորում ՔՊ-ն պարտվում է«Նրանք նմանակում են Բերիային». Մասկը պատասխանել է իր ձերբակալությունը պահանջող քննադատներին Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Ֆրանսիայի Տրապում և Լա-Վերրիերում մահաբեր հրաձգության մեջ կասկածվողին ուղարկել են հոգեբուժական հսկողության տակ Արտաշատի Վարդաշեն գյուղում ՀՅԴ-ն հավաքել է 51% ձայնԿիրանցում ՔՊ-ն ստացել է ձայների 88.89%-ը. Վահագն Ալեքսանյան 5 դեպքով կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին. ՆԳՆ–ն՝ այսօր ստացված ահազանգերի մասին Axios․ Նեթանյահուն խնդրել է Թրամփին կրկին աջակցել իրեն Իսրայելում ընտրություններից առաջ FT-ի հարցումը․ Ամերիկացիների մոտ 70%-ը մտահոգված է Թրամփի վարչակազմում առկա կոռուպցիայով Սենատոր Ադամ Շիֆը պահանջել է կանչել Պենտագոնի ղեկավարին՝ Ուկրաինայում Starlink-ի խափանումների պատճառով Սերբիան հայտնել է խորհրդարանական ընտրություններում մասնակցության կտրուկ աճի մասին 517 տեղամասերը փակվեցին, քվեարկությունն ավարտվեց. քիչ անց կմեկնարկի քվեաթերթիկների հաշվարկը «Հարվածը կլինի հանկարծակի». իրանցի լրագրողը նախազգուշացրել է ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր հարձակման մասին «Իրանի հզորության խորհրդանիշը». ՌԾՈւ հրամանատարը գնահատել է Հորմուզի նեղուցի պաշտպանությունը Ամենաբարձր ցուցանիշը Ստեփանավանում է՝ 58.36%. ընտրությունների մասնակցության արդյունքները՝ ժամը 17.00–ի դրությամբ Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է. Սպուտնիկ Արմենիա ԿԸՀ-ն հանդես է եկել հստակ կոչով․ զերծ մնացեք նման հայտարարություններից Իրանի առաջին փոխնախագահը կոչով դիմել է ադրբեջանցիներին Դիլիջանի 38/08 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը սպառնալիքներ է հնչեցրել հանձնաժողովի անդամների հասցեին Երկու լիտրանոց գարեջրի շիշ և անհասկանալի խոսք. Բուլղարիայում պաշտոնանկ են արել ընտրական հանձնաժողովի հարբած նախագահին Հիտլերի նախկին նստավայրում կրկին հրդեհ է բռնկվել Անկարգություններ Բարսելոնայում․ 128 մարդ ձերբակալվել է, տասնյակ խանութներ վնասվել են Ողբերգական վթար Աջափնյակում. 3 երեխաների մայրը հիվանդանոցում մահացել է Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 25-ինԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Ինչպես է Վահան Քերոբյանը դիմավորել դստերը հյուրանոցի մոտ` «Մանկական Եվրատեսիլում» նրա հաղթանակից հետո Ես տղամարդ եմ, իսկ քո արածը ստորություն է․ Նեյմարը հեռացվել է խաղադաշտից Սպասվում է անձրև և ամպրոպ. եղանակը Հայաստանում Դատապարտված նախկին նախագահի որդին ընդդեմ Լուլայի․ Բրազիլիայում ընթանում է ընտրությունների երկրորդ փուլը Շուրջ 2500 բրիտանացի և ֆրանսիացի զինծառայողներ Գերմանիայում ՆԱՏՕ-ի տարածքի պաշտպանության լայնածավալ զորավարժություններ են անցկացրել
Ամենադիտված