Խաղաղությունը կոնկրետ դրամական արտահայտությամբ այսօր ամեն հայաստանցու տուն մտնում է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Քաղաքական«Այսօր արձանագրված դիզվառելիքի գնի նվազումն էականորեն նպաստելու է մեր գյուղմթերքի մրցունականությանը, քանի որ ինքնարժեքը նվազելու է»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ դիզվառելիքի գնի 20 տոկոս նվազման դեպքում, գյուղացին մեկ կիլոգրամ կարտոֆիլ աճեցնելու համար հենց այդքան քիչ գումար է ծախսելու:
«Խաղաղությունը կոնկրետ թվով, կոնկրետ դրամական արտահայտությամբ այսօր ամեն հայաստանցու տուն է մտնում. մեկը դիզվառելիքի համար ավելի քիչ է վճարում, մյուսը դրա արդյունքում աճեցրած գյուղմթերքը պակաս գնով է ձեռք բերում: Թանկացումներից են, չէ՞ խոսում»,- նշեց Փաշինյանը:


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր