Իրանում մի քանի քաղաքական գործիչներ են ձերբակալվել ցուցարարներին աջակցելու համար
Իրան
Իրանում մի քանի քաղաքական գործիչներ են ձերբակալվել հունվարին ցուցարարներին աջակցելու համար։ Այս մասին հաղորդում է իրանական Fars լրատվական գործակալությունը։
«Թեհրանի դատախազը մեղադրանք է առաջադրել քաղաքական և լրատվական շարժման անդամներին, որոնք արդարացրել են հունվարին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները (ինչպես Իրանի իշխանությունները անվանում են անկարգությունները - խմբ․) և ազդել երկրի անվտանգության վրա», - ասվում է հայտարարության մեջ։
Այն նաև պնդում է, որ քաղաքական գործիչները «աջակցել են» Իսրայելին և Միացյալ Նահանգներին։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)