Տապալված շահի որդին ԱՄՆ-ին կոչ է արել «մարդասիրական միջամտություն» Իրանում
Իրան
1979 թվականին գահընկեց արված շահ Ռեզա Փահլավիի որդին Fox News-ի եթերում հայտարարել է, որ ԱՄՆ-ի ցանկացած միջամտություն Իրանում կլինի «մարդասիրական» գործողություն՝ երկրում բողոքի ցույցերի ճնշման ֆոնին։
«Ահա թե ինչու է միջամտությունն այդքան անհրաժեշտ, քանի որ այսօր իրանցիների առաջին խնդրանքը՝ թե՛ երկրի ներսում, թե՛ միջազգային մակարդակով, օգնությունն է։ Այս միջամտությունը մարդասիրական միջամտություն է, որն ուղղված է կյանքեր փրկելուն», - ասել է Փահլավին։
Նա հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հասկանում է, թե «որքան անհրաժեշտ է այս միջամտությունը», և որ այն կարող է օգնել «վերջ դնել այս անցանկալի ռեժիմին»։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին