Արա Բաբլոյանն այլևս չի ապահովագրի
Տնտեսություն
Այսօր «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը հայտնել էր, որ իրենց տեղեկություններով՝ «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերությունը գնել է մեկ այլ ապահովագրական գործող ընկերություն: Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ «Ռոսգոսստրախ Արմենիան» գնել է կամ «Գարանտ Ինշուրանսը», կամ էլ «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերություններից որևէ մեկը: «Գարանտ Ինշուրանսի» սեփականատերը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանն է, իսկ «Ինգո Արմենիայի» սեփականատերը՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Ինչպես հայտնում են Լուրեր.com-ի աղբյուրները, «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերությունը գնել է ՀՀԿ-ական պատգամավոր Արա Բաբլոյանին պատկանող «Գարանտ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը։ Թե ինչն է ստիպել Արա Բաբլոյանին վաճառել իրեն պատկանող ապահովագրական ընկերությունը, դեռևս հայտնի չէ։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին