Իրանում հայտարարել են ԱՄՆ և Իսրայելի հարվածների հետևանքով 555 զոհի մասին
Իրան
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 555 մարդ։ Զոհերի թիվը հաշվարկել է Իրանի Կարմիր մահիկ կազմակերպությունը, որի հայտարարությունը հրապարակվել է Telegram-ալիքում։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ մինչ այս պահը հարձակումների է ենթարկվել 131 քաղաքային շրջան, ինչի հետևանքով, կազմակերպության տվյալներով, զոհվել է 555 քաղաքացի։
Ավելի վաղ ISNA գործակալությունը հայտնել էր, որ ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ են հասցրել Իրանին առավոտյան աղոթքի պահին։ Ըստ աղբյուրի՝ նոր հարվածները գրանցվել են վաղ առավոտյան՝ Թեհրանի արևելյան, արևմտյան և հարավային շրջաններում՝ միաժամանակ առավոտյան աղոթքի կանչի հետ։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին