Իրանը հայտարարել է երեք ամերիկյան կործանիչ խոցելու մասին
Իրան
Իրանի հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի երեք կործանիչ։ Այս մասին հաղորդել է Իրանի բանակի ՀՕՊ կենտրոնական շտաբը՝ փոխանցմամբ ILNA գործակալության։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ «երկրի հակաօդային պաշտպանության համակարգերը տարածաշրջանի օդային տարածքում խոցել են ամերիկյան ագրեսորների երեք կործանիչ»։ Այլ մանրամասներ՝ միջադեպի վայրի կամ օդաչուների ճակատագրի վերաբերյալ, չեն ներկայացվել։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Քուվեյթի օդային տարածքում խոցվել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-15 կործանիչ, որի երկու օդաչուներին հաջողվել է կատապուլտացվել։ Բացի այդ, Իրանի զինված ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել Քուվեյթում գտնվող «Ալի ալ-Սալեմ» ամերիկյան ռազմաբազային և Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածում գտնվող ամերիկյան նավերին։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին