Փորձագետը կանխատեսել է՝ Իրանի և ԱՄՆ-ի պատերազմը կարող է ամիսներ շարունակվել
Իրան
Իրանի և ԱՄՆ-ի միջև ռազմական հակամարտությունը դժվար թե արագ ավարտվի և կարող է տևել առնվազն մի քանի ամիս։ Այսպիսի գնահատական է տվել իրանագետ Ալեքսանդր Շարովը՝ նշելով, որ Իրանը ունի բավարար ներքին ռեսուրսներ երկար դիմակայելու համար։
Փորձագետի խոսքով՝ երկիրը կարող է դիմանալ նույնիսկ մինչև մեկ տարի, և նույնիսկ եթե պատերազմի ընթացքում որոշ արդյունաբերական օբյեկտներ վնասվեն, Իրանը կարող է վերականգնել իր տնտեսությունը։ Նա նաև ընդգծել է, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահը չի թուլացրել երկիրը, այլ հակառակը՝ համախմբել է հասարակությանը։
Շարովի գնահատմամբ՝ հակամարտությունը կարող է ազդեցություն ունենալ նաև ԱՄՆ տնտեսության վրա։ Նրա խոսքով՝ Օրմուզի նեղուցի շուրջ իրավիճակը կարող է խաթարել նավթի մատակարարումները և հարվածել նավթադոլարի համակարգին, որի վրա հիմնված է ամերիկյան պետական պարտքի մեծ մասը։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին