Ռուսաստանում այրվել է «Մոսկվա Սիթի» բիզնես կենտրոնի երկնաքերերից մեկը (տեսանյութ)
Ռուսաստան
Ռուսաստանում այսօր հրդեհ է բռնկվել «Մոսկվա Սիթի» բիզնես կենտրոնի «Восток» երկնաքերում: Ինչպես հայտնում են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից, հրդեհը բռնկվել է 28-րդ հարկում, այնուհետև տարածվել 25, 26-րդ հարկերում: Հրշեջներին արդեն հաջողվել է մարել կրակը: Արտակարգ իրավիճակի նախարարության աշխատակիցներին հաջողվել է դուրս հանել 220 մարդու, վնասվել է միայն 1 մարդ:
Նշենք, որ այս դեպքը հրդեհի երկրորդ դեպքն է նույն շենքում: Առաջին հրդեհը բռնկվել էր 2012-ի ապրիլին: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС լրատվական գործակալությունը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)