Ռուսաստանի թիրախում միայն Ուկրաինան չէ. Բունդեսթագի նախագահ Կլյոկներ
Աշխարհ
Ռուսաստանը «մեծ սպառնալիք» է Եվրոպայի համար և, ենթադրաբար, «իր թիրախում ոչ միայն Ուկրաինան է», - հայտարարել է Բունդեսթագի նախագահ Յուլիա Կլյոկները Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպումից առաջ, հաղորդում է «Ուկրինֆորմը»։
«Գերմանիան և այլ եվրոպական երկրներ գիտակցում են, որ Ռուսաստանի թիրախում ոչ միայն Ուկրաինան է։ Հիբրիդային պատերազմի, կիբեռհարձակումների և այլնի թեման զգալիորեն աճել է, այդ թվում՝ Գերմանիայի Բունդեսթագի դեմ։ Ռուսաստանը մեծ սպառնալիք է, և մենք դա գիտենք։ Հետևաբար, մենք իրատեսորեն ենք գնահատում իրավիճակը», - ընդգծել է նա։
Կլյոկները ենթադրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «գիտի, որ եթե ՆԱՏՕ-ի տարածքը հարձակման ենթարկվի, դա կհանգեցնի հստակ պատասխանի»։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ