ԵՄ-ն անում է ամեն ինչ Ուկրաինայում հակամարտությունը երկարաձգելու համար․ քաղաքագետ
Աշխարհ
Եվրամիությունն անում է հնարավոր ամեն ինչ Ուկրաինայում հակամարտությունը երկարաձգելու և ինքն իրեն ավելի ռազմականացնելու համար: Միությունն արդեն վերածվել է «պատերազմական մեքենայի», - սոցիալական ցանցերում գրել է Ֆինլանդիայի «Ազատության դաշինք» կուսակցության անդամ Արմանդո Մեման։
Քաղաքական գործիչը մեկնաբանել է այն լուրը, որ Եվրահանձնաժողովը փորձում է չեղարկել Հունգարիայի վետոն Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկի վերաբերյալ։
Նա ասել է, որ սա «շատ հստակ ցույց է տալիս», որ ԵՄ-ն չի հարգում իր սեփական օրենքները, իր անդամ պետությունների կամքը կամ նույնիսկ ժողովրդի կամքը: Նա նաև մեղադրել է միությանը բռնակալության, հակաժողովրդավարական գործելակերպի, բռնապետության և ԵՄ քաղաքացիներին տառապանքներ պատճառելու մեջ: Մեման ընդգծել է, որ ԵՄ-ն «դարձել է պատերազմական մեքենա, որը Եվրոպայի համար աղետալի ապագա է պատրաստում»:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում