Իսրայելը սպառնում է Լիբանանին
Քաղաքական
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Լիբանանը կարող է ենթարկվել իսրայելական հարձակման, եթե չկարողանա զսպել շիական «Հեզբոլլահ» շարժման գործողությունները։ Նրա խոսքերը փոխանցում է The New York Times պարբերականը։
Կացի խոսքով՝ նա զգուշացրել է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունին, որ եթե Բեյրութը չկարողանա վերահսկել իր տարածքը և կանխել «Հեզբոլլահի» հարձակումները Իսրայելի դեմ, ապա Իսրայելը կարող է ինքնուրույն ռազմական գործողություններ իրականացնել և նույնիսկ վերահսկողություն հաստատել որոշ տարածքների նկատմամբ։
Իսրայելի պաշտպանության նախարարը նաև նշել է, որ ինքը և վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրահանգել են բանակին պատրաստվել Լիբանանի ուղղությամբ ռազմական գործողությունների հնարավոր ընդլայնմանը։ Ավելի վաղ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակը հայտարարել էր, որ Իսրայելի կողմից Լիբանանում սպիտակ ֆոսֆոր պարունակող զինամթերքի կիրառումը կարող է խախտել միջազգային մարդասիրական իրավունքը։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում