Փորձագետ․ ԱՄՆ-ի հարվածները հակառակ ազդեցություն են ունեցել և միավորել են Իրանը
ԱՄՆ
ԱՄՆ-ի ռազմական հարվածները Իրանի դեմ ոչ թե թուլացրել են երկրի ներսում իրավիճակը, այլ նպաստել են հասարակության համախմբմանը։ Այս մասին հայտարարել է արևելագետ Օլեգ Գուշչինը՝ «Ցարգրադ» հեռուստաալիքին տված մեկնաբանությունում։
Փորձագետի գնահատմամբ՝ Վաշինգտոնի ռազմավարությունը ձախողվել է, քանի որ ակնկալվող ներքին բաժանումը Իրանում տեղի չի ունեցել։ Նրա խոսքով՝ նույնիսկ այն քաղաքացիները, որոնք նախկինում դժգոհ էին իշխանություններից, արտաքին հարվածների պայմաններում համախմբվել են երկրի շուրջ։
Գուշչինը նշել է, որ ԱՄՆ գործողությունները հակառակ արդյունք են տվել՝ ուժեղացնելով ազգային միասնությունը Իրանում։ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունները սկսվել են փետրվարի վերջում, երբ հարվածներ են հասցվել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օբյեկտներին, ռազմական օդանավակայաններին և անօդաչու սարքերի բազաներին։ Ի պատասխան՝ Իրանը հարվածներ է հասցրել Իսրայելին և Պարսից ծոցի երկրներում տեղակայված ամերիկյան ռազմական օբյեկտներին։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում