Հունգարիայում ցանկացել են Զելենսկուն ուղարկել դժոխք
Աշխարհ
Հունգարացի վերլուծաբան Զոլտան Կոշկովիչը հայտարարել է, որ Ուկրաինան կարող է փորձել միջամտել Հունգարիայում նախատեսված խորհրդարանական ընտրություններին։ Այդ մասին նա գրել է X սոցիալական ցանցում։
Կոշկովիչի խոսքով՝ Կիևը կարող է փորձել ազդել ընտրությունների վրա՝ համագործակցելով Բրյուսելի հետ և նպատակ ունենալով թուլացնել վարչապետ Վիկտոր Օրբանի դիրքերը։ Նրա գնահատմամբ՝ այդ փորձերը ուղղված են իշխանության փոփոխությանը Հունգարիայում։
Վերլուծաբանը նաև կոշտ հայտարարություն է արել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հասցեին՝ նշելով, որ նման գործողությունները չեն փոխի ընտրությունների արդյունքը։ Ավելի վաղ Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն նույնպես մեղադրել էր Ուկրաինային՝ փորձելով էներգետիկ ճնշում գործադրել Բուդապեշտի վրա՝ ռուսական նավթի և գազի մատակարարումները խոչընդոտելու միջոցով։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում