ԱՄՆ-ը բացատրել է՝ ինչու չի պաշտպանում նավթատար տանկերները Օրմուզի նեղուցում
ԱՄՆ
ԱՄՆ ռազմածովային ուժերը ներկայումս չեն ուղեկցի Օրմուզի նեղուցով անցնող նավթատար տանկերներին։ Այս մասին CNBC-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը։
Նրա խոսքով՝ նման պաշտպանությունը կարող է կազմակերպվել մոտ ապագայում, սակայն այժմ դա հնարավոր չէ, քանի որ ամերիկյան ռազմական ռեսուրսների մեծ մասը կենտրոնացած է Իրանի հարձակողական հնարավորությունների և այդ հնարավորությունները ապահովող արտադրական ենթակառուցվածքների ոչնչացման վրա։
Ռայթը նշել է, որ տանկերների ուղեկցումը, ամենայն հավանականությամբ, կսկսվի մարտի վերջերին։ Միջազգային էներգետիկ գործակալության տվյալներով՝ Օրմուզի նեղուցով նավթի տարանցումը կտրուկ նվազել է, և նավթի շուկան բախվել է մատակարարումների ամենամեծ խափանումներից մեկին պատմության ընթացքում։ Ամենաշատը կարող են տուժել Չինաստանն ու Հնդկաստանը, որոնք մեծապես կախված են Մերձավոր Արևելքից նավթի մատակարարումներից։


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող