Քննարկվեցին ոռոգման համակարգում համագործակցության հարցեր
Տնտեսություն
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի (ՀԲ) պատվիրակությանը՝ հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժան Միշել Հափիի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էին նաեւ ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը եւ «Ջրային տնտեսության զարգացման եւ բարեփոխումների ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրեն Ադիբեկ Ղազարյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից։
Քննարկվեցին ոռոգման համակարգում համագործակցությանն առնչվող հարցեր: Փոխվարչապետը նշեց, որ ոռոգման համակարգի զարգացման խնդիրները շարունակում են առաջնային լինել ՀՀ կառավարության համար, առաջիկա տարիներին նաեւ մեծ ուշադրություն է դարձվելու ջրամբարաշինության ոլորտին: Նա շնորհակալություն հայտնեց համակարգի զարգացման եւ վերականգնման գործում ՀԲ օժանդակության համար՝ միաժամանակ ընդգծելով ՀԲ աջակցությամբ իրականացվող ծրագրերի արդյունավետությունը:
Կողմերը քննարկեցին նաեւ ոռոգման համակարգում իրականացվելիք նոր ծրագրի կառուցվածքին, բաղադրիչներին առնչվող հարցեր: Մասնավորապես նշվեց, որ այս ծրագրի հիմնական բաղադրիչը եւս լինելու է ենթակառուցվածքների զարգացումը:
Անդրադարձ եղավ նաեւ առաջիկա ամիսների ընթացքում ջրային ռեսուրսների կառավարմանը նվիրված համատեղ խորհրդաժողովի կազմակերպման հնարավորությանը:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)