Շաբաթական ամփոփ տվյալներ
Տնտեսություն
Հունվարի 21-25-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.
USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 80,277,533 ԱՄՆ դոլար 405.43 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 96,032,695 ԱՄՆ դոլար 406.47 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 16,351,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 405.81 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել 3,400,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 406.09դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 9,575,631 EUR 540,82 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 11,138,643 EUR 542.81 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 528,025,623 ՌԴ ռուբլի 13.29 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 80,379,452 ՌԴ ռուբլի 13.49 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Հունվարի 14-20-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 30 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 41.3 մլն ԱՄՆ դոլար:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)