Էրդողանը Գուտերեշին շնորհել է «Աթաթուրքի անվան միջազգային խաղաղության մրցանակ»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին հանձնել է Աթաթուրքի անվան միջազգային խաղաղության մրցանակը։
Պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հանդիպում է ունեցել նախագահ Էրդողանի հետ։ Մրցանակը նրան հանձնվել է հանդիպումից հետո տեղի ունեցած արարողության ժամանակ։
Արարողության ժամանակ ելույթ ունենալով՝ Թուրքիայի նախագահը շնորհակալություն է հայտնել Գուտերեշին նրա նվաճումների համար։
«Նրա աշխատանքի շնորհիվ լուծվել են բազմաթիվ մարդասիրական խնդիրներ։ Ես շնորհակալություն եմ հայտնում ՄԱԿ-ի բոլոր աշխատակիցներին, ովքեր անձնուրացորեն ծառայում են խաղաղության գործին», - ասել է Էրդողանը։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում