Երևանի Րաֆֆու փողոցում ավտոմեքենա է այրվել
Արտակարգ Պատահար
Մարտի 13-ին՝ ժամը 02։03-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Րաֆֆու փողոցում այրվում է ավտոմեքենա։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։17-ին, մարվել՝ 02։32-ին։ Այրվել է ավտոմեքենան։ Տուժածներ չկան։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում