Թրամփ. Իրանը «գրեթե հանձնվել է»
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը G7 երկրների առաջնորդների հետ անցկացված առցանց հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իրանը «գրեթե հանձնվել է»։ Այդ մասին հայտնում է Axios պարբերականը՝ հղում անելով G7 երկրների երեք պաշտոնյաների։
Ըստ աղբյուրների՝ Թրամփը այս հայտարարությունը արել է առաջնորդների փակ ձևաչափով քննարկման ընթացքում, որտեղ անդրադարձ է եղել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին և Իրանի շուրջ զարգացումներին։
Axios-ը նշում է, որ Թրամփի գնահատականը ներկայացվել է որպես իր վարչակազմի ընկալումը տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, սակայն հանդիպման ընթացքում այլ մանրամասներ չեն հրապարակվել։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում