MMA-ի չեմպիոնը պատմել է, թե ինչպես է 2022-ին մեկնել պատերազմ
Սպորտ
Խառը մենամարտերի (MMA) տիտղոսակիր մարզիկ Օլեգ Լիչկովախան պատմել է, որ 2022 թվականին՝ իր մարզական կարիերայի ամենաբարձր փուլում, որոշել է մեկնել հատուկ ռազմական գործողության գոտի։ Այս մասին նա խոսել է RT-ին տված հարցազրույցում։ Զինծառայողը ներկայում ծառայում է «Ախմատ» հատուկ ջոկատում՝ «Վեշչի» մականունով։
Լիչկովախան մինչև ռազմաճակատ մեկնելը եղել է պանկրատիոնի աշխարհի չեմպիոն և խառը մենամարտերի սպորտի վարպետ։ Նա անցկացրել է 24 մենամարտ, որոնցից 18-ում հաղթանակ է տարել։ Մարզիկի խոսքով՝ պատերազմ գնալու որոշումը կայացրել է մեկ օրում, քանի որ ցանկացել է օրինակ լինել այն երեխաների համար, որոնց մարզում էր։
Նա նշել է, որ սկզբում երեք ամսով պայմանագիր է ստորագրել և ծառայել Լուգանսկի մարզի Բելոգորովկայում, իսկ հետո վերադարձել է սպորտ։ Սակայն որոշ ժամանակ անց կրկին մեկնել է ռազմաճակատ և մասնակցել Լիսիչանսկի մարտերին։ Ավելի ուշ, երբ ուկրաինական ուժերը մտել են Կուրսկի մարզ, նա տեղափոխվել է սահմանամերձ շրջան և ընդգրկվել տարհանման խմբում։


















































Ամենադիտված
Ապրիլի 1-ից ԱՊՊԱ համակարգում ուժի մեջ են մտնում կարևոր փոփոխություններ