Հունգարիան ԵՄ-ին կոչ է անում չհետևել Զելենսկու պահանջներին և վերանայել ռուսական նավթի արգելքը
Քաղաքական
Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ Եվրոպական միությունը չպետք է «պարի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու դուդուկի տակ» և պետք է վերանայի ռուսական նավթի ներմուծման սահմանափակումները։ Այդ մասին նա ասել է՝ մեկնաբանելով էներգետիկ շուկայի ներկայիս իրավիճակը, հաղորդում է Reuters գործակալությունը։
Սիյարտոյի խոսքով՝ ԱՄՆ իշխանությունները հայտարարել են որոշ սահմանափակումների ժամանակավոր դադարեցման մասին, ինչը թույլ է տալիս ռուսական նավթին կրկին հայտնվել համաշխարհային շուկայում ծովային ճանապարհով։ Սակայն Եվրոպայում դա հնարավոր չի լինի, եթե Բրյուսելը շարունակի առաջնորդվել Կիևի դիրքորոշմամբ և պահպանել ներկայիս արգելքները։
Նախարարը նաև նշել է, որ Մերձավոր Արևելքում ստեղծված լարվածությունը և Օրմուզի նեղուցի հնարավոր փակումը նավթի պակաս են առաջացրել համաշխարհային շուկայում։ Այս պայմաններում նա կոչ է արել Եվրոպային ավելի պրագմատիկ մոտեցում ցուցաբերել ռուսական էներգակիրների հարցում։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է շարունակել էներգակիրների մատակարարումները Եվրոպա, եթե եվրոպական կողմը համապատասխան ազդակ տա։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում