Կիևը Հունգարիային մեղադրել է «Дружба» նավթամուղի շուրջ հնարավոր սադրանքի մեջ
Քաղաքական
Ուկրաինայում քննադատել են Հունգարիայի պատվիրակության՝ «Дружба»նավթամուղ այցելելու ցանկությունը՝ այն անվանելով սադրանք։ Այս մասին Telegram-ում հայտարարել է ուկրաինացի զինվոր Կիրիլ Սազոնովը։
Նրա խոսքով՝ համացանցում հայտնված տվյալները ցույց են տալիս, որ Հունգարիայի պետական քարտուղար Գաբոր Չեպեկը նախատեսում է Ուկրաինայի ԱԳՆ-ից և Անվտանգության ծառայությունից թույլտվություն պահանջել նավթամուղ այցելելու համար։ Սազոնովի գնահատմամբ՝ նման այցը համաձայնեցված չէ և խախտում է դիվանագիտական արձանագրությունը, քանի որ նավթամուղը փակ ռազմավարական օբյեկտ է։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հունգարիան հանձնաժողով է ուղարկել Ուկրաինա՝ նավթամուղի վիճակը ստուգելու նպատակով։ Միաժամանակ Բուդապեշտը դադարեցրել է Ուկրաինա դիզելային վառելիքի մատակարարումները և արգելափակել Եվրամիության 90 միլիարդ եվրոյի վարկը՝ ռուսական նավթի տարանցման դադարեցման ֆոնին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ չի ցանկանում վերականգնել նավթամուղի աշխատանքը, քանի որ այն օգտագործվում է ռուսական նավթի տեղափոխման համար։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում