ԱՄՆ վարչակազմը ցանկանում է մասնատել Եվրոպան․ Կալլաս
Աշխարհ
ԱՄՆ վարչակազմը «ցանկանում է մասնատել Եվրոպան», - Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասը։
«Կարծում եմ կարևոր է՝ բոլորը հասկանան․ ԱՄՆ-ն շատ հստակ հայտարարել է, որ ցանկանում է մասնատել Եվրոպան։ Նրանք չեն սիրում Եվրամիությունը», - ասել է նա՝ հավելելով, որ Վաշինգտոնի մոտեցումը արտացոլում է «մեր հակառակորդների» կողմից կիրառվող մարտավարությունը։
Կալլասը ընդգծել է, որ ԱՄՆ-ն և ԵՄ-ն ներկայումս ունեն «շատ բարդ հարաբերություններ»։ Սա արտացոլվում է Սպիտակ տան կողմից դեկտեմբերին և հունվարին հրապարակված ԱՄՆ ազգային անվտանգության և պաշտպանության ռազմավարություններում, որոնք կոչ են անում Եվրոպայում «դիմադրության զարգացման» և մայրցամաքում ԱՄՆ ռազմական աջակցության «կարգավորման» անհրաժեշտության մասին։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում