Ինձ համար մեծ պատիվ է սպանել իրանցի պաշտոնյաներին․ Թրամփ
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր TruthSocial սոցիալական ցանցի էջում հայտարարել է, որ իր համար, որպես նախագահ, «մեծագույն պատիվ» է «Իրանի ահաբեկչական ռեժիմի» անդամների սպանությունը։
Երկրի առաջնորդի խոսքով՝ ամերիկյան զինվորականները ներկայումս «ամբողջությամբ ոչնչացնում են Իրանի ահաբեկչական ռեժիմը», և սխալ է մտածել, որ ԱՄՆ-ն չի հաղթում։
Նա նշել է, որ ԱՄՆ-ն ոչնչացնում է Իսլամական Հանրապետության նավատորմը, ռազմաօդային ուժերը, հրթիռները, անօդաչու թռչող սարքերը և նույնիսկ իրանցի առաջնորդներին։
«Տեսեք ինչ է լինելու այսօր այս խելագար սրիկաների հետ։ Նրանք 47 տարի շարունակ սպանել են անմեղ մարդկանց ամբողջ աշխարհում, և հիմա ես, որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների 47-րդ նախագահ, սպանում եմ նրանց։ Ի՜նչ մեծ պատիվ է», - գրել է Թրամփը։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում